20.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

ՌԴ-ում սահմանադրական նոր փոփոխությունները թույլ են տալիս Պուտինի կրկին առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում

ՌԴ Պետդուման այսօր լիագումար նիստում երրորդ ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որն, ի թիվս այլ փոփոխությունների, իրավունք է տալիս ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինին կրկին առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում, գրում է ՏԱՍՍ-ը։

ՌԴ Սահմանադրության նոր դրույթներից մեկի համաձայն՝ այն ժամկետների սահմանափակումը, որոնց ընթացքում նույն անձը կարող է զբաղեցնել Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը, տարածվում է պետության գործող ղեկավարի վրա՝ առանց հաշվի առնելու նրա նախորդ նախագահական ժամկետները: Այսպիսով, այդ դյույթը պետության ներկայիս ղեկավարին թույլ է տալիս ևս երկու ժամկետով զբաղեցնել ՌԴ նախագահի պաշտոնը:

Փաստաթուղթը դեռևս 2020-ի նոյեմբերին Պետդումա են ներկայացրել պատգամավորներ Պավել Կրաշենիննիկովը և Օլգա Սավաստյանովան, ինչպես նաև Դաշնության խորհրդի անդամ Անդրեյ Կլիշասը: Այն սահմանում է, որ երկրի նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած ՌԴ քաղաքացին, որը առնվազն 25 տարի բնակվել է Ռուսաստանում, ինչպես նաև նախկինում չունի և երբեք չի ունեցել այլ պետության քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ:

Նախաձեռնությունը նաև տարիքային սահմանափակում է սահմանում Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի համար: Ենթադրվում է, որ հանձնաժողովի նախագահ կարող է դառնալ 30 տարին լրացած Ռուսաստանի քաղաքացին։ Բացի այդ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է վաղաժամկետ դադարեցնել իր նշանակած ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները:

http://Auroranews.am

 

error

Կիսվեք լուրերով