Ջրասուզակները Երևանյան լճից տղամարդու դի են դուրս բերել

MasterNews

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 22-ին, ժամը 12։28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում քաղաքացու դի է նկատվել։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակների ջոկատը։

Ջրասուզակները ջրից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դի։

 

http://Lragir.am

 

Next Post

Կորած պայմանագրային զինծառայողները գտնվել են. նրանք ողջ են

Պայմանագրային երկու զինծառայողները, որոնց հետ մարտի 21-ին կորել էր կապը, հայտնաբերվել են: Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ՊՆ-ից: Նշվում է, որ զինծառայողներից մեկի վիճակը […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram