18.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Մեծ բրիտանիան ստեղծում է ռուսների դեմ պայքարելու համար նախատեսված հատուկ նշանակության ջոկատ

Մեծ Բրիտանիան մոտ ապագայում կստեղծի ռուսական ազդեցության դեմ պայքարելու համար նախատեսված հատուկ նշանակության ջոկատ։ Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը։ Ջոկատը, որի մանեւրների համար հատկացվել է 120 միլիոն ֆունտ ստեռլինգ, կանխելու է ամբողջ աշխարհում ռուսական միջամտությունները, պաշտպանության առաջնահերթությունների վերադասավորություններ կատարելով։ Այս հատուկ նշանակության ջոկատը, ըստ Մեծ Բրիտանիայի ԶՈՒ ԳՇ պետ սըր Մարկ Քարլթոն-Սմիթի, պայքարելու են թշնամական պետական սուբյեկտների դեմ։

Ջոկատը համագործակցելու է բրիտանական MI6 Գաղտնի հետախուզական ծառայության հետ՝ գաղտնի գործողություններ կատարելու, լրտեսներին եւ տուսական ռազմական ստորաբաժանումներին հետեւելու համար։ Իրականացվելու են նաեւ խուզարկություններ, տեսահսկում եւ այլն՝ ռուսական վնասարար գործողությունները բացահայտելու եւ չեզոքացնելու համար։

 

http://Hraparak.am

 

error

Կիսվեք լուրերով