20.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

ԵՄ վեհաժողովի հիմնական թեմաները լինելու են Ռուսաստանը եւ Թուրքիան

Բրյուսելում սկսվել է Եվրամիության երկրների ԱԳ նախարարների հանդիպումը։ Հանդիպման նպատակն է ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի նախապատրաստումը, որը կկայանա մարտի 25-26-ին։

Հանդիպման օրակարգում են ԵՄ-Թուրքիա հարաբերությունները, Հարավային հարևանությունը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթի հետ քննարկումները արդիական թեմաներով։ Արդիական թեմաների թվում են Ռուսաստանը, Մյանման, Վենեսուելան, Հոնկոնգը, Արևմտյան Բալկանները և Վրաստանը։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը մինչև հանդիպումը հայտարարել էր, որ քննարկման հիմնական թեմաները կլինեն Թուրքիան և Ռուսաստանը։

http://Lragir.am

 

error

Կիսվեք լուրերով