17.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

ԱՄՆ հրաժարվել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների զրույցի առաջարկին

 

Ռուսաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ԱՄՆ հրաժարվել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների զրույցի առաջարկին, որն արել էր Վլադիմիր Պուտինը, հաղորդում է Ինտերֆաքսը։ «Արձանագրում ենք, որ, ցավոք, ամերիկյան կողմը չի ընդունել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ զրույց կազմակերպելու առաջարկը», նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ «բաց թողնվեց ռուս-ամերիկյան հարաբերությունների մեջ Վաշինգտոնի մեղքով ստեղծված փակուղուց դուրս գալու ուղիներ փնտրելու ևս մեկ հնարավորություն»։ Սրա համար պատասխանատու է միայն ԱՄՆ-ն, ընդգծում են նախարարությունում։

 

error

Կիսվեք լուրերով