Սպիտակ տունը հայտնել է նախագահի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին

MasterNews

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է իրականացնել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում թուրքերի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր նախընտրական խոստումը»,- այս մասին Ekathimerini-ին ասել է Սպիտակ տան խոսնակը:

Հիշեցնենք՝ 38 սենատոր նամակ էր հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ պահանջելով ապրիլքսանչորսյան ելույթում 1915-ին կատարվածը բնութագրել «ցեղասպանություն» եզրույթով։

Խոսնակն ասել է, որ Բայդենի վարչակազմը պարտավորվել է ապահովել, որ նման վայրագությունները չկրկնվեն, և որ դրա համար կարևոր է անցյալի ոճրագործությունների ճանաչումը:

http://Mamul.am

 

Next Post

«Ազգային անվտանգության հարց է». Չինաստանում զինվորականներին կարգելվի Tesla էլեկտրամոբիլ վարել

Չինաստանը զինվորականներին և խոշոր պետական ընկերությունների աշխատակիցներին կարգելի Tesla ամերիկյան կորպորացիայի էլեկտրամոբիլներ վարել: Այս մասին հայտնում է The Wall Street Journal- ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: […]

Կարդացեք նաև

Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram