Ըմբիշ Սլավիկ Գալստյանը հաղթեց ադրբեջանցուն

MasterNews

Բուդապեշտում ընթացող ըմբաշամարտի օլիմպիական վարկանիշային մրցումներում այսօր մրցագորգ դուրս եկան հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հայաստանը ներկայացնող Սլավիկ Գալստյանը 67 կգ քաշայինների մրցաշարում մեկնարկեց որակավորման փուլից, որտեղ 9։6 հաշվով առավելության հասավ բելառուս Ալեքսանդր Լիավոնչիկի նկատմամբ։ 1/8 եզրափակիչում Գալստյանը բացահայտ առավելությամբ՝ 10։1 հաշվով պարտության մատնեց ֆրանսիացի Մամադասա Սիլային։

Հայ ըմբիշի մասնակցությամբ ծանր գոտեմարտ ստացվեց քառորդ եզրափակիչում, որում Գալստյանին դիմագրավում էր ադրբեջանցի Իսլամբեկ Դադովը։ Գալստյանը բեկեց գոտեմարտի ընթացքը ու հաղթանակի հասավ 14։6 հաշվով։ Կիսաեզրափակիչում մեր ըմբիշի մրցակիցն է լինելու վրացի Ռամազ Զոիձեն։ Այս գոտեմարտում վիճարկվելու է օլիմպիական ուղեգիրը։

 

http://Mamul.am

 

Next Post

Էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:30-16:00 Երկաթգծի փ. 6 սեփական […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram