Թևանյանը հաղթեց ադրբեջանցուն 9-0, Հարությունյանը` բուլղարին. երկուսն էլ Բուդապեշտի մրցաշարի ոսկե մեդալակիր են

MasterNews

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի երկու անդամները հաղթեցին Բուդապեշտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 57 կգ քաշային կարգի եզրափակիչում Արսեն Հարությունյանը մրցեց և գերազանցեց բուլղարացի Գերոգի Վանգելովին 8:3 հաշվով: Հարությունյանը նախօրեին հաղթելով կիսաեզրափակիչում ապահովել էր Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:

65 կգ քաշային կարգի եզրափակիչում Վազգեն Թևանյանը եզրափակիչում ոչ մի միավոր չզիջեց և հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Հաջի Ալևի` 9:0:

Մինչ այս ըմբշամարտում Հայաստանն ուներ երկու ուղեգիր` Տոկիոյի Օլիմպիական խաղերին պետք է մասնակցեն հունահռոմեական ոճի ըմբիշ ՕԽ չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը:

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականիհուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Next Post

ադրբեջանցին սպանել է հղի քրոջն այն բանի համար, որ քրոջ ամուսինը Հայ է

Մերձմոսկովյան շրջանում դանակով զինված տղամարդը հարձակվել է հղի քրոջ վրա։ Ստացած վնասվածքներից քույրը տեղում մահացել է։ Հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։ Այս մասին հայտնում […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram