ադրբեջանցին սպանել է հղի քրոջն այն բանի համար, որ քրոջ ամուսինը Հայ է

MasterNews

Մերձմոսկովյան շրջանում դանակով զինված տղամարդը հարձակվել է հղի քրոջ վրա։ Ստացած վնասվածքներից քույրը տեղում մահացել է։ Հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։ Այս մասին հայտնում է «Вечерняя Москва»-մ»։

Սպանությունը իրականացնողը եղել է Մունիր Ա․-ն, ով հարձակվել է քառասնամյա հղի քրոջ՝ Լեյլայի վրա այն բանի համար, որ քրոջ ամուսինը եղել է հայ։ Հանցագործությունը կատարած անձը, ըստ ականատեսների վկայության, գոռգոռացել է սկզբում քրոջ վրա, մեղադրել այն բանում, որ չի պահում մահմեդական ավանդույթները։ Ողջ սպանության ընթացքը տեսագրվել է տարածքում եղած տեսախցիկների միջոցով։ Հանցագործը թողել է դանակը եւ դիմել փախուստի։ Հայտնի է դարձել նաեւ, որ Լեյլայի ընտանիքը դեմ է եղել, որ նա ամուսնանա հայի հետ։ Լեյլայի հարազատների համար՝ Լեյլան, քանի որ ամուսնացել է հայի հետ, համարվել է անմաքուր։ Լեյլան եւ նրա հայ ամուսինը արդեն յոթ տարի է միասին են, ունեն ընդհանուր երեխաներ։ Պարզվել է նաեւ, որ Լեյլայի եղբայրը, որը սպանել է նրան, հետեւել է Լեյլային, սպասել, մինչեւ երեխաներին կուղարկի դպրոց եւ հարձակվել քրոջ վրա ու դանակի հարվածներ հասցնելով՝ սպանել։

http://Hraparak.am

 

Next Post

Թուրքիան դուրս է եկել Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի Ստամբուլի կոնվենցիայից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկիրը դուրս է բերել միջազգային համաձայնագրից (Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի եւ կանխարգելման մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա, […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram