G7-ի երկրները կրկին դատապարտել են Ղրիմի միացումը Ռուսաստանին

MasterNews

Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ֆրանսիայի և Ճապոնիայի արտգործնախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Ռուսաստանին Ղրիմի միանալու 7-ամյակի կապակցությամբ: G7-ի երկրների ներկայացուցիչները հաստատել են, որ դատապարտում են Ռուսաստանի գործողությունները և պատրաստակամություն հայտնել շարունակել պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ:
«G7-ը հավատարիմ է մնում պատժամիջոցներ կիրառելու գործընթացին և կշարունակի աջակցել Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Ղրիմն Ուկրաինա է»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։
Նախարարների հայտարարության համաձայն՝ Ղրիմի և Սևաստոպոլի միացումը լեգիտիմացնելու Ռուսաստանի փորձերը չեն ճանաչվում և չեն ճանաչվի:
«Մեծ յոթնյակը» դատապարտել է նաև Դոնեցկի և Լուգանսկի մարզերում իրավիճակի ապակայունացումը:
G7-ը ելնում է նրանից, որ Ռուսաստանը հակամարտության կողմ է, այլ ոչ թե միջնորդ, նշված է հայտարարության մեջ: Խումբը Ռուսաստանին մեղադրել է Մինսկի համաձայնագրի սկզբունքները խախտելու, զինված խմբավորումներին հովանավորելու և հարյուր հազարավոր ուկրաինացիներին Ռուսաստանի քաղաքացիություն տալու մեջ:
«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում հետևել Մինսկի համաձայնագրերին»,- հայտարարել են G7-ի երկրների ներկայացուցիչները:

http://Mamul.am

 

Next Post

«Որոշվել է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը». Ռուստամ Բադասյան

Հայաստանում նախատեսվում է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը, 20 քննիչներ ժամանակավորապես կնշանակվեն ստեղծվելիք Հակակռուպցիոն կոմիտեի քննիչներ: Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ԱԺ պետաիրավական […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram