ՆԱՏՕ-ն նախատեսում է Վրաստանի ու Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը

MasterNews

ՆԱՏՕ-ն շարունակում է հանձնառու մնալ բաց դռների քաղաքականությանը, որը նախատեսում է ռազմաքաղաքական դաշինքին Վրաստանի ու Ուկրաինայի ապագա անդամակցության հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Ստոլտենբերգը հավաստիացրել է, որ դաշինքը բաց է բոլոր եվրոպական ժողովրդավարությունների համար, որոնք կրում են դաշինքի արժեքները եւ պատրաստ են կատարել Հյուսիսատլանտյան պայմանագրի սկզբունքները: Զեկույցում շեշտվում է, որ դաշինքի երկրները դեռեւս 2008 թվականին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ որոշում են ընդունել ՆԱՏՕ-ին Վրաստանի եւ Ուկրաինայի հնարավոր անդամակցությանն աջակցելու մասին: Ստոլտենբերգը նաեւ գոհունակությամբ նշել է, որ 2020 թվականի մարտին դաշինքի 30-րդ անդամ է դարձել Հյուսիսային Մակեդոնիան:

 

http://Lragir.am

 

Next Post

Սերգեյ Շոյգուն խոսել է ղարաբաղյան իրադրության մասին

Լեռնային Ղարաբաղը չափազանց ոչ պարզ գործողություն էր։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պնախարար Սերգեյ Շոյգուն՝ ղազախական Tengrinews լրատվական գործակալությունը։ Խոսելով Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների մասին՝ […]

Կարդացեք նաև

Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram