20.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Մոսկվան խոշոր զորավարժություններ է սկսել՝ Դոնբասում լարվածության աճի ֆոնին

Վերջին ամիսներին Կիեւը բացահայտ ռազմատենչ կեցվածք է սկսել ցուցաբերել Դոնբասի հանդեպ։ Ընդ որում, ուկրաինացի զինվորականները եւ քաղաքական գործիչները, ինչպես նաեւ պաշտոնյաները Դոնբասյան երկու ինքնահռչակ հանրապետություններին փորձում են վախեցնել, որ ուկրաինական զինուժը կարող է կիրառել ավիացիա եւ հետախուզական-հարձակողական Bayraktar TB2 անօդաչուներ, որոնք Ադրբեջանը լայնորեն կիրառեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։

Այս ամենի ֆոնին՝ ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հանդես եկավ հայտարարությամբ, որի համաձայն, ռուսական զինուժում սկսվում են մասշտաբային տակտիկական զորավարժություններ Կապուստին Յար զորակայանում, որը գտնվում է Աստրախանի մարզում եւ Եյսկի զորակայանում, որը գտնվում է Կրասնոդարի երկրամասում։ Զորավարժությունները տեւելու են մինչեւ ապրիլի կեսերը։ Կիրառվելու են «Тор-М2» եւ «Бук-М2» ԶՀ համալիրներ, մշակվելու են թշնամու ավիացիայի, թեւավոր հրթիռների եւ անօդաչուների ոչնչացման մարտավարություններ։

Մասնագետները նկատում են, որ զորավարժությունները երկակի «մեսիջ» են պարունակում իրենց մեջ՝ նախ ուղղված Ուկրաինային եւ ապա՝ ուղղված թուրքական՝ այնքան գովերգված «Բայրաքդարներին» եւ մյուս թռչող սարքերին, որոնք ունի իր զինանոցում ուկրաինական զինուժը։

Ի դեպ, ուկրաինական ավիացիան ներկայումս գտնվում է առավելագույն մարտական պատրաստականությանը բերված վիճակում։ Ռուսաստանի համար անհանգստացնող է հատկապես, որ Ուկրաինայի երկինքը դարձել է ՆԱՏՕ-ի ինքնաթիռների կողմից Դոնբասի եւ ՌԴ դեմ հետախուզություն իրականացնելու թատերաբեմ։

 

http://Hraparak.am

 

error

Կիսվեք լուրերով