Միացյալ նահանգներում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ա․ Անտոնովը հետ է կանչվել Մոսկվա՝ խորհրդակցությունների եւ նաեւ վերլուծելու ու հասկանալու համար, թե ուր պետք է գնալ՝ ԱՄՆ հետ հարաբերություններում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
«Ամերիկյան նոր վարչակազմը արդեն երկու ամիս է իշխանության ղեկին է եւ խորհրդանշական հարյուր օրվա սահմանն էլ սարերի հետեւում չէ ու լավ առիթ է գնահատել, թե ինչն է ստացվում Բայդենի թիմի մոտ, եւ ինչը ոչ։ Մեզ համար գլխավորը այն է, որ սահմանենք, թե ինչպիսին կարող են լինել ռուս-ամերիկյան՝ առանց այն էլ ծանր վիճակում գտնվող հարաբերությունները շտկելու ուղիները, որոնք Վաշինգտոնի կողմից վերջին տարիներին մտցվել են փակուղի։ Մենք հետաքրքրված ենք, որպեսզի թույլ չտանք, որ դրանք անդառնալիորեն դեգրադացվեն, եթե ամերիկացիները հասկանում են դրա հետ կապված ռիսկերը։ Այս մասին կլինեն խորհրդակցությունները ՌԴ ԱԳ նախարարությունում եւ այլ ոլորտային գերատեսչություններում, որոնք կանցկացվեն Վաշինգտոնւմ ՌԴ դեսպանի հետ»։