20.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Հրթիռային հարձակման է ենթարկվել Իրաքի ամենամեծ ավիաբազան

Հրթիռային հարձակման է ենթարկվել Իրաքի ամենամեծ ավիաբազան։ «Բելեդ» ավիաբազան գտնվում է Բաղդադից 64 կմ դեպի հյուսիս Սալահադին նահանգում։

Բազայի ուղությամբ արձակվել է երեք հրթիռ։ Զոհեր չկան։

Հարձակումն իրականացնողների մասին դեռ տեղեկություններ չկան։

Վերջերս ԱՄՆ Միջազգային կոալիցիայի ուժերը «Բելեդ» ավիաբազան փոխանցել են Իրաքի բանակին, սակայն այնտեղ դեռ աշխատում են Sallyport Global ամերիկյան ռազմարդյունաբերական ընկերության աշխատակիցները, հաղորդում է Անադոլուն։

 

http://Lragir.am

 

error

Կիսվեք լուրերով