«Ես հանդուրժել չէի կարող». Էրդողանի թիկնապահն ինքնասպան է եղել

MasterNews

Այսօր առավոտյան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահն ինքնասպանություն է գործել: Ըստ թուրքական աղբուրների, նրա գործընկերները գնացել են նրա տուն այն բանից հետո, երբ նա չի ներկայացել աշխատանքի ու անջատել է հեռախոսը: Դռան կողպեքը ջարդելուց հետո նրանք տուն են մտել ու գտել նրա դին: Բնակարանում հայտնաբերվել է նաև 28-ամյա երիտասարդի նամակը, որում ասում է, որ իր վրա ճնշումեր են գործադրել ոստիկանության բաժանմունքում: Նամակում մասնավորապես գրված է եղել. «Վիրավորել, սպառնալ, աշխատաքից հեռացնել աշխատակիցներին, ստորեցնել նրանց, նրանց սուտասանի տեղ դնել՝ սրանք են ձեր լավագույն ձեռքբերումները: Յուրաքանչյուր տղամարդ արժանապատվություն ունի, ես այդ խոսքերը հանդուրժել չէի կարող: Ես չեմ ուզում, որ իմ թաղմանը որևէ պաշտոնյա ներկա լինի, բացի իմ վերադասից»,- գրել է ոստիկանը

Դեպքից հետո ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Մուրաթ Բաքանը ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին հարցում է ուղարկել՝ պարզելու, թե քանի ոստիկան է ինքնասպան եղել:

Նրա խոսքով՝ ոստիկանների ինքնասպանությունների բոլոր դեպքերում սպաները բողոքել են ղեկավարության կողմից հետապնդումներից:

 

http://Mamul.am

 

Next Post

ՆԱՏՕ-ն նախատեսում է Վրաստանի ու Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը

ՆԱՏՕ-ն շարունակում է հանձնառու մնալ բաց դռների քաղաքականությանը, որը նախատեսում է ռազմաքաղաքական դաշինքին Վրաստանի ու Ուկրաինայի ապագա անդամակցության հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram