20.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Հայաստանում սպասվում են կարճատև տեղումներ. եղանակը կտաքանա 8-10 աստիճանով

Հայաստանի տարածքում մարտի 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-19-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ արագությամբ, մարտի 17-18-ն առանձին շրջաններում կդիտվի քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագություն։

Օդի ջերմաստիճանը մարտի 16-17-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում մարտի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 16-19-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև տեղումներ:

error

Կիսվեք լուրերով