Հաղորդակցությունների բացումը կարող է պատերազմի էջն ամբողջությամբ փակել

MasterNews

Բաքուն ու Երևանն սկսել են քննարկել տրանսպորտային հաղորդակցության վերսկսումը, ինչը կարող է շրջադարձային կետ դառնալ տարածաշրջանում իրավիճակի համար։ Այս մասին ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք արդեն բանակցային գործընթաց են սկսել Հայաստանի հետ հաղորդակցությունների բացման շուրջ։ Դա նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության մասն է։ Արդեն մի քանի հանդիպումներ են կայացել տարբեր մակարդակներում։ Դա կարող է շրջադարձային կետ դառնալ պատերազմի էջն ամբողջությամբ փակելու համար։ Հաղորդուղիների բացումը շահավետ կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար, նոր հնարավորություններ կստեղծի, նոր դինամիկա կհաղորդի։ Բաց ասում եմ՝ Ադրբեջանը պատրաստ է դրան», – ասել է Ալիևը։

 

http://Lragir.am

 

Next Post

Մեկնարկում է ադրբեջանցիների զորավարժությունները

Այսօր մեկնարկում են պատերազմից հետո ադրբեջանական բանակի առաջին զորավարժությունները, որին մասնակցելու է մինչև 10 հազար զինվորական: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ ՌԴ […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram