18.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Թուրքիայի ՊՆ-ը Սիրիային մեղադրել է Հալեպի ուղղությամբ հարվածներ հասցնելու մեջ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Սիրիան հրթիռակոծել է Հալեպի հյուսիսային մասում՝ Անկարայի վերահսկողության տակ գտնվող 2 բնակավայր, գերատեսչության հայտարարությունը մեջբերել է Anadolu գործակալությունը:

Մինչ այդ սիրիական իշխանամետ Al-Watan թերթում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ երկուշաբթի գիշերը նահանգի այդ հատվածում նավթատար ավտոցիստեռնները հրթիռային հարվածի են ենթարկվել:
Թուրքիայի ՊՆ-ում նշել են, որ արկերն արձակվել են Քվայրես օդանավակայանից։ Նրանք իբր, հարձակվել են Ջարաբլուս և Էլ Բաբ քաղաքների վրա։ Գործակալության նյութում նաև ասվում է, որ թուրքական կողմը Ռուսաստանին տեղեկացրել է Սիրիայի կողմից նման հարձակումները կանխելու անհրաժեշտության մասին:
Հիշեցնենք՝ 2016-2019 թվականներին, Թուրքիան Սիրիայում 3 ռազմական գործողություն է իրականացրել՝ «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ» և «Խաղաղության աղբյուր»:
Իդլիբը մնում է Սիրիայի միակ տարածաշրջանը, որի զգալի մասը նախկինի պես վերահսկում են ավազակախմբերը։

http://Mamul.am

 

error

Կիսվեք լուրերով