Կապանի մոտ գտնվող հենակետում վիճակի մասին տեսանյութի առթիվ նյութեր են նախապատրաստվում

MasterNews

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրել է

Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է տեսանյութ՝ Կապան քաղաքի հարակից հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետում տիրող վիճակի մասին, որում զինծառայողների կողմից արվում են պնդումներ նաև իրենց տրված որոշ հրամանների կամ հանձնարարության մասին։
Գորիսի կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանի հանձնարարությամբ հրապարակված այդ տեսանյութի առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում քրեադատավարական կարգով նախապատրաստվում են նյութեր՝ ծառայության պայմանների, կազմակերպման հանգամանքների ստուգման, դրանցում առերևույթ հանցավոր մոտեցման առկայությունը պարզելու և ըստ այդմ՝ ընթացքը լուծելու նպատակով։
Հ.Գ. Տեսանյութը կից չեմ հրապարակում անվտանգության նկատառումներից ելնելով։

http://Lragir.am

 

Next Post

Արագածոտնում ողբերգական վթարի զոհ է դարձել 4 անչափահաս

Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում, Opel մակնիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 67 կմ հատվածում՝ դեպի Թալին […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram