Արագածոտնում ողբերգական վթարի զոհ է դարձել 4 անչափահաս

MasterNews

Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում, Opel մակնիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 67 կմ հատվածում՝ դեպի Թալին ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, ծառը արմատից կոտրել, բախվել մի քանի քարերի, և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկների և քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ վթարի վայրում փորձում էին տեղազննություն կատարել, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից 4-ը մահացել են: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդի և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածները անչափահասներ են:

Next Post

Էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Թումանյան փ. 41 […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram