18.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

«Ռոմա»-ն հաղթեց «Շախտյոր»-ին. Մխիթարյանը վնասվածք ստացավ Save Համօգտագործել

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ռոմա»-ն Հռոմում ընդունեց Դոնեցկի «Շախտյոր»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման առաջին կեսում թիմերը փոխանակվում էին գրոհներով: Խաղի 22-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի սկսած գրոհը գոլով եզրափակեց Լորենցո Պելեգրինին: Դրանից րոպեներ անց Հենրիխ Մխիթարյանը, ով «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, փոխարինվեց վնասվածքի պատճառով: Վիճակագրությամբ առավելությունը «Շախտյոր»-ի օգտին էր:

Երկրորդ կեսում «գայլերն» իրենց առավելությունը գոլի վերածեցին 73-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Էլ Շարավին: Հաշված րոպեներ անց մայրաքաղաքային թիմը խփեց նաև երրորդ գնդակը: Այս անգամ գոլի հեղինակ դարձավ Մանչինին: «Ռոմա»-«Շախտյոր»` 3:0:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց:

error

Կիսվեք լուրերով