ՃՈ-ն զգուշացնում է, որ հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղումներ են ձյան տեսքով: Ձնաբքի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անանցանելի են Վայք-Սիսիան և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները։ Հաշվի առնելով վերը նշվածը, ՃՈ-ն հորդորում է մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները: