Գյումրիում դանակահարվել են երիտասարդ ամուսիններ

MasterNews

Երեկ երեկոյան Գյումրու Անի թաղամասի առանձնատներից մեկում դանակահարվել են երիտասարդ ամուսիններ: Անհայտ անձը տան բակում նախ դանակահարել է տղամարդուն, որից հետո տուն մտնելով վնասել է կնոջը:

Գյումրի բժշկական կենտրոնից տեղեկացրեցին, որ ամուսինների կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: Տղամարդը վիրահատվել է, վիճակը կայուն է, թեպետ հիվանդանոց է տեղափոխվել որովայնի շրջանում սուր կտրող գործիքից հարվածներ ստացած վերքերով:

34-ամյա կնոջն, առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո, տեղափոխել են Երևան՝ նեղ մասնագիտական բուժօգնության նպատակով:

Մեր տեղեկություններով՝ դանակարհված երիտասարդի հայրը Գյումրիում գործարար է, և նրան է պատկանում քաղաքի սրճարաններից մեկը:

 

http://Hraparak.am

 

Next Post

Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մեր տեղեկություններով՝ նրա մոտ սրտի խնդիր է առաջացել, և նրան հիմա ստենտավորում են։ Մենք փորձեցինք լուրը […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram