17.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

ԱՄՆ-ում այրվել է Tesla-ի գործարանը

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրիմոնտ քաղաքում տեղակայված՝ էլեկտրամոբիլներ արտադրող Tesla գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Դեպքի վայրում աշխատում են մի քանի հրշեջ մեքենաներ։ Բռնկումը տեղի է ունեցել գործարանի նոր կառուցվող շենքում։
Հրդեհի բռնկման պատճառների մասին չի հաղորդվում։ Tesla-ի աշխատակիցներն էլ են փորձում մասնակցել հրդեհաշիջմանը՝ ավազի օգնությամբ։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Երեկ հաղորդվել էր, որ Tesla-ի բաժնետոմսերի արժեքը մեկ ամսում ընկել է 1/3-րդով։

http://Auroranews.am

 

error

Կիսվեք լուրերով