20.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի ուղղությունից հայտնաբերվել է ևս 3 աճյուն

Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանների դիրքային հատվածներում մարտի 11-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի ուղղությունից հայտնաբերվել է ևս 3 աճյուն: Ինչպես տեղեկացրին ԱՀ ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական տվյալներով բոլորը զինծառայողներ են: Նրանց ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնումների ընթացքում հայտնաբերվել է 1499 աճյուն, որից 23-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:

Որոնողական աշխատանքները վաղը կշարունակվեն Մարտունու (Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող հարավ-արևելյան ուղղություն) և Վարանդայի շրջաններում:

 

http://Lragir.am

 

error

Կիսվեք լուրերով