18.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Հայաստանում բուժաշխատողների շրջանում մեկնարկել է Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացը

Հայաստանում բուժաշխատողների շրջանում մեկնարկել է Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նա հիշեցրեց, որ նախարարի հրամանով հաստատված են այն ռիսկի խմբերը, որոնք առաջնահերթ պատվաստվելու են: «Արդեն մեկնարկել է բուժաշխատողների շրջանում պատվաստման գործընթացը, քանի որ բուժաշխատողները համարվում են առաջնագծում աշխատող անձինք: Մնացած ռիսկի խմբերը ևս կենթարկվեն պատվաստման՝ կամավոր սկզբունքով»,-ասաց նա:

Աշխատանքներ են տարվում նաև տարբեր միջազգային կազմակերպությունների հետ՝ բնակչության որոշակի տոկոսի համար պատվաստանյութեր ձեռք բերելու համար:

Աբովյանը վստահեցրեց, որ պատվաստումների արդյունքում բարդություններ չկան, պատվաստանյութը կողմնակի այլ ազդեցություններ չի ունեցել: Պատվաստումներն իրականացվել են շատ հանգիստ, առանց որևէ խնդրի: Պատվաստումն իրականացվում է երկու դեղաչափով:

error

Կիսվեք լուրերով