Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքի մոտ. այն զգացվել է Սյունիքում

MasterNews

Մարտի 11-ին, տեղական ժամանակով ժամը 09:46-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:46-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.56⁰ և արևելյան երկայնության 45.11⁰ աշխարհագրական կոորդինատներով` Իրան` Խոյ քաղաքից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ՀՀ պետական սահմանից 95 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի` Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում` 2-3 բալ ուժգնությամբ:

 

http://Lragir.am

 

Next Post

Կան մասունքներ, մարմիններ, որոնք շատ վնասված են և դրանցից ԴՆԹ անջատելը դժվար կլինի․ Ավանեսյան

Ներկայումս մոտ 210 փորձանմուշ ունենք, որոնց հետ աշխատելը շատ բարդ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Կան […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram