Ուկրաինացի ուժայինների կողմից գնդակոծության հետևանքով 1 մարդ է զոհվել, 1-ը՝ վիրավորվել ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում, լրագրողներին հայտնել է ԴԺՀ ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչը: «Քաղաքացիների պաշտպանության՝ իր պարտքը կատարելիս, զոհվել է մեր հանրապետության պաշտպանը։ Եվս 1 զինծառայող վիրավորվել է, նրան ժամանակին բուժօգնություն է ցուցաբերվել»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը։ Հիշեցնենք, որ Միխայլովկա գյուղում մարտերը վերսկսվել են՝ Ուկրաինայի զինված ուժերի և ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի զինված ուժերի միջև։ Այս մասին Telegram-ալիքում հայտնել է աշխարհազորայինների նախկին պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Մարոչկոն: Նա տեսանյութ է հրապարակել, որում տարբեր զենքերից ինտենսիվ կրակոցներ են լսվում։ Մարոչկոյի խոսքով՝ ԶՈՒ-ն կիրառում է հրազեն ու նռնականետեր, գնդակոծության գոտում դպրոց կա: http://Mamul.am |
Հնգ Մրտ 11 , 2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական ավտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ու Սյունիքի մարզային վարչության ծառայողները հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ՊԵԿ մաքսանենգության […]