Մահացել է CD-ի և ձայներիզների ստեղծող Լոդեվեյկ Օտտենսը

MasterNews

94 տարեկանում կյանքից հեռացել է հոլանդացի հայտնի ինժեներ Լոդեվեյկ Օտտենսը, որը հայտնագործել է ձայներիզներն ու CD-ն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում է NRC Handelsblad հրատարակությունը: Օտտենսը մահացել է տանը՝ Հյուսիսային Բրաբանտում շրջանում, մարտի 6-ին: Ինժեները ծնվել է 1926 թվականին Բելլինգվոլդում, սակայն մեծացել է Ուտրեխտ քաղաքում: 1952 թվականին նա սկսել է գործունեություն ծավալել Philips ընկերությունում, որտեղ 8 տարի անց դարձել է կազմակերպության արտադրանքի մշակման բաժնի վարիչ: Մեկ տարվա ընթացքում Օտենսը և նրա գործընկերները աշխարհին նվիրել են առաջին շարժական մագնիտոֆոնը: Հաջորդ գյուտը կոմպակտ ձայներիզներն էին: Հիմնվելով սարքի ավելի փոքր չափի մասին սեփական պատկերացումների վրա՝ որոշ ժամանակ անց նա ստեղծել է CD-ն: 1986 թվականին ինժեները թոշակի է անցել: Ինչպես նշում է պորտալը, նա միշտ շեշտում էր, որ երկու գյուտերն էլ իր թիմի համախմբվածության արդյունք էին:

 

Next Post

Էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Տերյան փ. 8 […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram