Երկրի կողքով անցած երկնաքարը ցնցումներ է առաջացրել շենքերում. այն նկատել են ԱՄՆ Վերմոնտ նահանգում

MasterNews

Երկրի կողքով ավելի քան 65 000 կմ/ժամ արագությամբ անցած երկնաքարը կիրակի նկատել են ԱՄՆ Վերմոնտ նահանգի և Կանադայի երկնքում:

Ինչպես հաղորդում է CNN-ը, ՆԱՍԱ-ի` երկնաքարերին հետևող ծառայությունից տեղեկացրել են, որ ավելի քան 100 մարդ տեսել է երկնաքարը տեղի ժամանակով 17:38-ի սահմաններում:

«Ոչ մի ձայն չէր լսվում, այնուամենայնիվ տպավորիչ էր տեսնել դա: Ես երբեք չեմ մոռանա այդ տեսարանը»,- հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Վերմոնտի Հարավային Բուրլինգթոն քաղաքի բնակիչը:

ՆԱՍԱ-ի տվյալներով՝ երկնային մարմինը, ամենայն հավանականությամբ, աստղակերպի մի մասնիկ է եղել, սակայն այն զգալի ցնցումներ և դղրդյուն է առաջացրել, որը նույնպես նկատել են բնակիչները:

«Երկնային մարմինը հանկարծակի մասնատվել է, ինչի արդյունքում ճնշման ալիք է առաջացել, որը հանգեցրել է շենքերի ցնցմանը: Նման ճնշման ալիքները կարող են նաև հասնել գետնին՝ ստիպելով սեյսմոլոգիական գործիքներին երկրակեղևի ցնցում արձանագրել»,- մեկնաբանել են տիեզերական գործակալությունից:

ՆԱՍԱ-ի գնահատումներով՝ երկնաքարը կշռել է մոտ 5 կգ, իսկ տրամագիծը կազմել է 6 դյույմ:

http://Auroranews.am

Next Post

Էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ամիրյան փ. 2, […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram