ԱԳՆ խոսնակն անդրադարձել է ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցչի պաշտոնավարումը դադարեցնելու որոշմանը

MasterNews

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Արմենպրես»ի խնդրանքով մեկնաբանել է ՀՀ կառավարության՝ Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF-ի ներկայացուցիչ դադարեցնելու մասին որոշումը:

«Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF ներկայացուցիչ: Որոշման մասին ՄԱԿ-ի Մշտական Համակարգողը ու UNICEF-ի ներկայացուցիչները տեղեկացվել են»,-նշել է Աննա Նաղդալյանը:

Next Post

Նավթի համաշխարհային գներն աճում են

Մարտի 9-ին՝ սակարկությունների ընթացքում, նավթի համաշխարհային գներն աճում են, հաղորդում է RT-ն։ WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսներն աճել են 0,72%-ով՝ բարելի դիմաց կազմելով 65,52 դոլար: […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram