ՊՆ-ի շենքի մոտ բանակի վետերանները, նախկին ծառայողները բողոքի ակցիա են անցկացնում՝ աջակցելով ԳՇ պետին

MasterNews

ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա է անցկացվում՝ ի աջակցություն զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակցիային մասնակցում են բանակի վետերաններ, նախկին ծառայողներ, քաղաքացիներ: Մասնակիցները դեմ են Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու գործընթացին ու դրա հետ կապված հիմնավորումներին:

Նրանք պնդում են, որ պետք է բոլորը ջանքերն ուղղեն Հայոց բանակի ուժեղացմանը, որը հայ ժողովրդի անվտանգության երաշխավորն է: Մասնակիցներն ընդգծում են, որ Հայաստանում, թե Հայաստանից դուրս յուրաքանչյուր հայ պետք է մտածի հայկական բանակի հզորացման, ամրացման գործում ներդրում ունենալու հարցի շուրջ:

Բողոքի ակցիայի մասնակիցները նախատեսում են հանդես գալ ելույթներով, այնուհետև երթով միանալ կեսօրին Երևանի Բաղրամյան պողոտայում նախատեսված «Հայրենիքի փրկության» շարժման հանրահավաքին:

Next Post

Սերգեյ Բեզրուկովը սրտի կաթված է ստացել ներկայացման ժամանակ

ՌԴ ժողովրդական արտիստ Սերգեյ Բեզրուկովը սրտի կաթված է ստացել հենց բեմում՝ ներկայացման ժամանակ։ Այս մասին պատմել է դերասանի մտերիմ ընկերն ու «Բրիգադա» սերիալի գործընկեր Դմիտրի […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram