Սոմալիի բանտից հարյուրավոր իսլամիստներ են փախել

MasterNews

Սոմալիի հյուսիս-արևելքում գտնվող «Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները գրավել են Բոսասո քաղաքի բանտը և ազատ արձակել հարյուրավոր բանտարկյալների: Այս մասին մարտի 5-ին հայտարարել է Սոմալիի Garowe պորտալը։

Փոխհրաձգության ընթացքում զոհվել է 8 մարդ։

Գրոհայիններին հաջողվել է հսկողության տակ վերցնել ամբողջ շենքը, նախքան անվտանգության նոր ուժերի ժամանելը:

Իր հերթին Dalsan ռադիոկայանը տեղեկացնում է, որ գրոհայիններն ազատ են արձակել բանտում գտնվող ավելի քան 400 բանտարկյալի: Նրանց մեծ մասն իսլամիստներ են, որոնք սպասել են իրենց դատավարությանը։ Բոսասո նավահանգստային քաղաքում գտնվող բանտն ամենամեծն է Սոմալիի Պունթլենդ նահանգում:

 

http://Mamul.am

 

Next Post

Երևանի կենտրոնում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունն օդում գերազանցել է թույլատրելի սահմանը

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը նոերկայացրել է Երեւանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 25-ից մարտի 3-ը ընկած հատվածում: «- Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram