Պետդեպը 900 հազար դոլար կտրամադրի «Հայաստանում Ռուսաստանի ազդեցության դեմ պայքարի» համար

MasterNews

ԱՄՆ Պետքարտուղարությանն առընթեր ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերի բյուրոն 900 հազար դոլարի դրամաշնորհի մրցույթ է հայտարարել, որի նպատակը «Հայաստանում աշխատողների իրավունքների ամրապնդումն է»՝ ՀՀ–ում Ռուսաստանի «ազդեցության ուժեղացման ձգտման» ֆոնին։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ближнее зарубежье-ն։

Պարզաբանման մեջ նշված է, որ բարեփոխումների ապահովումը հատկապես կարևոր է հիմա՝ աճող մտահոգության ֆոնին, որ Ռուսաստանն օգտագործում է իր ազդեցությունը շահավետ կերպով ուժեղացնելու հնարավորությունները:

Ավելի վաղ Պետդեպարտամենտը Հայաստանին գումար էր հատկացրել «Թուրքիայի և Ադրբեջանի բնակիչների հետ բարեկամական հարաբերությունների վերականգնման» համար:

 

http://Auroranews.am

 

Next Post

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram