18.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Տեսանյութ. «Ոչ օրինական հրամանին չենթարկվելը հանցագործություն չէ

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Life news-ի լրագրողի հարցին ի պատասխան հայտարարել է, որ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից հեռացնելու մասին որոշումն օրինական չէ.

«Ոչ օրինական հրամանին չենթարկվելը հանցագործություն չէ։ Գլխավոր շտաբի հայտարարությունը խոսում է այն մասին, որ վարչապետը բարոյական իրավունք չունի լինելու գերագույն գլխավոր հրամանատար: Ավելացնեմ, որ ռազմական դրության իմաստն անհասկանալի է։ 4 ամիս է անցել։ Ադրբեջանն արդեն հանել է ռազմական դրությունը դեկտեմբերի սկզբին։ Ռազմական դրությունից դուրս վարչապետը չի հանդիսանում գերագույն գլխավոր հրամանատար։ Կարծում եմ, որ բանակն այս կոնտեքստում, իրավունք ունի ինքնուրույն ընդունել օրինական որոշումներ»,- ասել է նա։

error

Կիսվեք լուրերով