20.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

ՀՀ քաղաքական գործիչները կարիք չունեն իրենց որոշումները համաձայնեցնել ՌԴ նախագահի հետ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին բարեկամ քաղաքական գործիչ է անվանել։ Նա անհեթեթ է համարել այն միտքը, որ Քոչարյանը Մոսկվայի հետ համաձայնեցնում է Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու վերաբերյալ գործողությունները:

Ավելի վաղ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ պատրաստ է կրկին հավակնել երկրի առաջնորդի պաշտոնին:

«Հայաստանում քաղաքական գործընթացի մասնակիցները կարիք չունեն իրենց որոշումները համաձայնեցնել Ռուսաստանի նախագահի հետ։ Սա միանգամայն անհեթեթ հարցադրում է։ Ինքը՝ Ռոբերտ Սեդրակովիչն, իհարկե, Ռուսաստանի մեծ բարեկամն է։ Նա համոզված է, որ Հայաստանի համար օգտակար կլինի հետագայում ևս զարգացնել և խորացնել փոխգործակցությունը ՌԴ-ի հետ»,-լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Քոչարյանն իր որոշումը համաձայնեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և ինչպես է Ռուսաստանի նախագահը վերաբերվում Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու՝ Քոչարյանի ցանկությանը։

Նա հստակեցրել է, որ այդ քաղաքական գործիչների թվին է դասվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք կենտրոնանում ենք նրա համապատասխան հայտարարությունների վրա։ Դուք գիտեք, որ շատ ակտիվ երկխոսություն է ընթանում իր և Ռուսաստանի նախագահի միջև։ Դուք գիտեք, թե ինչ լարված աշխատանք է նախորդել եռակողմ փաստաթղթի ստորագրմանը, որը վերջ դրեց ղարաբաղյան պատերազմին։ Այդ պատճառով այդ հարաբերություններն, իրոք, նույնպես շատ արժեքավոր են»,-եզրափակել է Պեսկովը։

 

http://Mamul.am

 

error

Կիսվեք լուրերով