Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ ավտոճանապարհին բուք է

MasterNews

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Գորիս-Սիսիան և Գորիս-Շուռնուխ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։

Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ ավտոճանապարհին բուք է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եև աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

http://Mamul.am

 

Next Post

Իլոն Մասկը քաղաք կկառուցի

Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ կկառուցի նոր քաղաք Տեխասում։ «Ստեղծում եմ քաղաք Սթարբեյսը (Starbase) Տեխաս նահանգում», – գրել է Մասկը […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram