Իտալիայի խորհրդարանի հանձնաժողովը ԼՂ-ի մասին փաստաթղթով կոչ է արել վերադարձնել բոլոր ռազմագերիներին

MasterNews

Իտալիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստաթղթին, որով կոչ է արվում անհապաղ վերադարձնել պատերազմի հետևանքով ռազմագերի դարձած բոլոր անձանց: «Արմենպրես»-ին այս մասին Հռոմից հայտնեց լրագրող Թալալ Խրայիսը:

Համապատասխան բանաձևը պատգամավորների պալատին ներկայացրել է պալատի նախագահ Պյերո Ֆասինոն:

Ինչպես ասվում է բանաձևի տեքստում, այն կառավարությանը պարտավորեցնում է կոչ անել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, խրախուսել կողմերին կառուցողական կերպով ձգտել նպաստել տարածքների ականազերծմանը՝ կոչ անելով նրանց միմյանց տրամադրել ականապատ տարածքների քարտեզները: Կառավարությանը կոչ է արվում նաև ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում և Եվրոպական միության համապատասխան հարթակներում աջակցել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ամբողջական կատարմանը:

Ըստ բանաձևի՝ Իտալիայի կառավարությունը նաև պետք է կոչ անի Մինսկի խմբի համանախագահին՝ աջակցելու կողմերի միջև բանակցություններին, որոնք միտված են տարածաշրջանում խնդրի վերջնական լուծմանը: Նախատեսվում է, որ Իտալիայի կառավարությունը երկու երկրների հաշտեցման և բանակցությունների վերսկսման համար պետք է օգտագործի նրանց հետ առկա գերազանց հարաբերությունները.

 

Next Post

Աղդամում ականի վրա ադրբեջանցի պաշտոնյա է պայթել

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Աղդամի շրջանում ականի պայթյունից ադրբեջանցի պաշտոնյա է տուժել: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մարտի 3-ին ժամը 15:00-ի սահմաններում Աղդամի (Ակնա) շրջանային դատախազություն տեղեկություն […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram