20.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել

Երկրի վրա G2 միջին մակարդակի մագնիսական փոթորիկ է սկսվել, ասված է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի կայքում, փոխանցում է РИА Новости-ն:
Դա պայմանավորված է նրանով, որ Արեգակի վրա С դասի թույլ բռնկում է տեղի ունեցել. Ընդ որում, ըստ գիտնականների կանխատեսումների՝ մագնիսական փոթորկի հավանականությունը երկուշաբթի կազմել է ընդամենը 10%։
Մագնիսական փոթորիկների դասակարգման 5 մակարդակ կա՝ G1-ից G5։ Ենթադրվում է, որ թույլ փոթորիկը կարող է էներգահամակարգերի աշխատանքում աննշան խափանումներ առաջացնել, ինչպես նաև ազդել թռչունների և կենդանիների միգրացիոն ճանապարհի վրա: Ավելի ուժեղ փոթորիկներն առաջացնում են կարճալիքային կապի և նավիգացիոն համակարգերի աշխատանքի, ինչպես նաև արդյունաբերական ցանցերում էլեկտրաէներգիայի խափանումներ:
Բացի այդ, արևային ակտիվության ավելացումը կարող է ընդլայնել բևեռային լույսերի դիտարկման աշխարհագրությունը։

 

http://Mamul.am

 

error

Կիսվեք լուրերով