Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ԿԱՆ հեռուստատեսության եթերում մեղադրել է Իրանին Օմանի ծոցում իսրայելական նավում պայթյուն կազմակերպելու մեջ, հաղորդում է Ինտերֆաքսը։
«Առաջին հերթին, պարզ է , որ դա Իրանի ձեռքի գործն է», – ասել է Նեթանյահուն։
Ուրբաթ օրը իսրայելական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Օմանի ծոցում գտնվող իսրայելական նավի վրա պայթյուն է տեղի ունեցել։ Տուժածներ չկան։