20.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

ՌԴ-ն հրաժարվել է Հայ-ռուսական համալսարանի գործունեության մասին համաձայնագրից

Ռուսաստանը հրաժարվել է Երևանում գործող Հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագրից։ ՌԴ կառավարության համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում: Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան։

«Հայկական կողմին ծանուցել, որ ՌԴ–ն մտադիր է հրաժարվել համալսարանի գործունեության պայմանների մասին ՌԴ և ՀՀ կառավարությունների ստորագրած համաձայնագրից»,– գրված է փաստաթղթում։

Նշվում է, որ համաձայնագիրը կնքվել է 2015 թվականի մայիսի 14-ին:

Հիշեցնենք` փետրվարի 8-ին ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության միջոցով փորձում է իրեն հեռացնել ռեկտորի պաշտոնից: Դարբինյանը նշել էր, որ վարչապետի թշնամանքի դրսևորման պատճառներից մեկը Փաշինյանի անթաքույց հակառուսական էությունն է։ Դրանից հետո համալսարանի ուսանողներն ու կոլեկտիվը ակցիա անցկացրին ի աջակցություն Դարբինյանի։ Այնուհետև ստուգումներ սկսվեցին բուհում։

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը ստեղծվել է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև երկկողմ համաձայնագրի հիման վրա։

http://Lragir.am

 

error

Կիսվեք լուրերով