Գեղարքունիքի փոխմարզպետը հրաժարական է տվել և միացել ԳՇ հայտարարությանը

MasterNews

Գեղարքունիքի փոխմարզպետ, ՀՀ նախկին զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է.

«Հարգելի հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության իշխանության անհեռանկար քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ վարչախումբը ձեռնոց նետեց Հայաստանի Զինված Ուժերին՝ մի բան, որ նշանակում է ձեռք բարձրացնել հայոց սրբության՝ հայկական բանակի վրա:

Ես՝ որպես հայկական բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ, այս ամենը չեմ կարող հանդուրժել եւ ներել բանակի դեմ ցանկացած ոտնձգություն՝ առավել եւս սեփական երկրի իշխանության կողմից, հետեւաբար՝ այսօրվանից իմ դիմումի համաձայն հեռանում եմ Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից եւ միանում եմ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությանը եւ սատարում եմ գլխավոր շտաբի պետին:

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը…»:

http://Lragir.am

 

Next Post

ՌԴ-ն հրաժարվել է Հայ-ռուսական համալսարանի գործունեության մասին համաձայնագրից

Ռուսաստանը հրաժարվել է Երևանում գործող Հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագրից։ ՌԴ կառավարության համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում: Այս մասին հայտնում է Սպուտնիկ […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram