Կարապետ Չալյանը դարձավ արծաթե մեդալակիր

MasterNews

Կիևում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը եզրափակիչ գոտեմարտում, համառ պայքարում 3-5 հաշվով զիջել է վրացի ըմբիշ Այվենգո Ռիկաձեին:
Չալյանը հանդես էր գալիս իր համար նոր՝ 82 կգ քաշային կարգում, սակայն գոտեմարտում էր վստահ:

Հիշեցնենք, որ մինչև եզրափակիչ հասնելը գյումրեցի ըմբիշը նախ 8-1 հաշվով հաղթել էր ուկրաինացի Արտեմ Մատիաշին, ապա 3-0 հաշվով պարտության էր մատնել ուկրաինացի Յուրի Սկրյուբային։ 1/4 եզրափակչում Կարապետը 7-2 հաշվով հաղթել էր Ուզբեկստանի ներկայացուցիչ Ժալգասբայ Բերդիմուրատովին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ էլ 5-1 հաշվով պարտության էր մատնել բելառուս ըմբիշ Յարոսլավ Կուրսին:

 

http://Auroranews.am

 

Next Post

Էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Եր․ Քոչարի փ. […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram