Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են անցկացրել

MasterNews

Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցի միջոցով քննարկել են իրավիճակը տարածաշրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ընթացիկ իրադրությունը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղի այն շրջաններում, որտեղ տեղակայված են ռուսաստանցի խաղաղապահները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասվում է ՌԴ պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Next Post

ՀՀ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդությունը

ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել. «2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին է ներկայացվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ […]

Կարդացեք նաև

Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram