17.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Փաշինյանն արդեն գտնվում է մի վիճակում, երբ ժողովուրդը շուտով կարող է հասնել նրա հրաժարականին. Էրդողան

Թուրքիան դեմ է հեղաշրջման ցանկացած ձևի: Սա վերաբերում է նաև Հայաստանին: Իշխանափոխությունը հայ ժողովրդի իրավունքն է, ընտրությունը պետք է կատարեն քաղաքացիները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանն «անընդունելի» է որակել հայկական գեներալիտետի կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը:

«Նիկոլ Փաշինյանն արդեն գտնվում է մի վիճակում, երբ ժողովուրդը շուտով կարող է հասնել նրա հրաժարականին: Այնուամենայնիվ, եթե մենք ուղղակիորեն խոսում ենք կառավարության տապալման մասին, ապա մեր դիրքորոշումը պարզ է ՝ մենք դեմ ենք նման քայլին»,-ընդգծել է Թուրքիայի նախագահը:

Նշենք, որ փետրվարի 25-ին Գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր կորպուսների հրամանատարները հանդես են եկել հայտարարությամբ։ Հայտարարությամբ նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Դրանից մեկ օր առաջ Yerevan.today կայքը հրապարակել էր հարցազրույց ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, ազգային հերոս Տիրան Խաչատրյանի հետ, որում մասնավորապես նշված էր, որ ԳՇ պետի տեղակալը ծիծաղել է՝ լսելով «Իսկանդեր»-ի 1 կրակոցի 10 տոկոսով պայթելու մասին և հավելել, որ դա լուրջ չէ:

Վերոնշյալ հարցազրույցից հետո ՊՆ-ն պարզաբանում տարածեց առ այն, որ Yerevan.today կայքում հրապարակված հոդվածում խեղաթյուրվել է Տիրան Խաչատրյանի հետ հեռախոսազրույցի բովանդակությունը:
Պարզաբանումից քիչ անց Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիրան Խաչատրյանին Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

 

http://Auroranews.am

 

error

Կիսվեք լուրերով