17.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Ալիևը չի բացառել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը

Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ և չի բացառում խաղաղության պայմանագրի ստորագրումը, այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է РИА Новости-ն։

Նրա խոսքով, եթե Երևանը «չխաբի և խորամանկություն չանի», ապա Բաքուն «պատրաստ է ամրապնդել կապը» Հայաստանի հետ:

«Ի վերջո, եթե ամեն ինչ ընթանա հենց այնպես, ինչպես մենք ենք մտածում, չենք բացառում խաղաղության պայմանագրի կնքումը, քանի որ նոյեմբերի 10-ի դե ֆակտո հայտարարությունը, ըստ էության, խաղաղության պայմանագիր է»,- հայտարարել է Ալիևը։

 

http://Mamul.am

 

error

Կիսվեք լուրերով