«Մենք դատապարտում ենք հեղաշրջման փորձը Հայաստանում»․ Չավուշօղլու

MasterNews

Թուրքիան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները գնահատում է որպես հեղաշրջման փորձ և վճռականորեն դատապարտում այն, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: «Աշխարհում որտեղ էլ, որ հեղաշրջում տեղի ունենա, մենք այն դատապարտում ենք։ Մենք նաև վճռականորեն դատապարտում ենք այս փորձը (Հայաստանում)։ Կարելի է քննադատել, պահանջել կառավարության հրաժարականը, դա նորմալ է։ Ոչ միայն բանակի միջոցով կառավարության տապալումը, այլ նույնիսկ նրա կողմից կոչն անընդունելի է»,- ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Բուդապեշտում։

Ավելի վաղ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Փաշինյանը տեղեկացրել է, որ պաշտոնից ազատել է գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին:

 

http://Mamul.am

 

Next Post

ՀՀ քննչական կոմիտեն նախազգուշացնում է, որ նմանատիպ ցանկացած քայլ կարժանանա իրավական գնահատականի

ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է ցուցաբերել զգոնություն և զսպվածություն. ՔԿ հայտարարությունը. «Հարգելի հայրենակիցներ, Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, […]

Կարդացեք նաև

Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram