Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացավ 1/8 եզրափակչի երկու հանդիպում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մյունխենի «Բավարիա»-ն արտագնա խաղում 4-1 հաշվով հաղթեց իտալական «Լացիո»-ին: Հռոմում կայացած խաղում «Բավարիա»-ի կազմում աչքի ընկան Ռոբերտ Լևանդովսկին, Ջամալ Մուսիալան, Լերոյ Սանեն և մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Աչերբին: «Լացիո»-ի հեղինակության գնդակը խփեց Խոակին Կորեան:
Օրվա մյուս խաղում Մադրիդի «Ատլետիկո»-ն տանն ընդունեց Լոնդոնի «Չելսի»-ին: «Ազնվականները» հյուրընկալվելիս հաղթեցին նվազագույն հաշվով: Միակ գնդակը խփեց Օլիվյե Ժիրուն:
Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանան մարտի 17-ին: