Կանադայի խորհրդարանի ստորին պալատը որոշել է Չինաստանի կողմից ույղուր մահմեդականների հանդեպ մարդու իրավունքների խախտումը որակավորել որպես ցեղասպանություն, հաղորդում է Anadolu Agency -ն։
«Ներկա պահին Չինաստանում տեղի է ունենում ույղուրների և այլ թյուրք-մահմեդականների ցեղասպանություն» , – գրված է Կանադայի խորհրդարանի կողմից ընդունված օրինագծի մեջ։
Կողմ են քվեարկել 266 պատգամավոր, իսկ դեմ՝ 0 ։
Պատգամավորները կոչ են արել պատժամիջոցներ ձեռնարկել Չինաստանում այդ գործողությունների պատասխանատուների նկատմամբ։