ԱՄՆ Տեխաս նահանգի Դայս ավիաբազայից Նորվեգիայի Էրլան ավիաբազա են տեղափոխվել ամերիկական B-1B Lancer տեսակի ռմբակոծիչներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ԶԼՄ-երում գրում էին, որ ամերիկյան 4 ռմբակոծիչներ և մոտ 200 զինծառայող են տեղափոխվել Նորվեգիա։
Պենտագոնից հաստատել են, որ Լանսերները տեղափոխվել են Նորվեգիայի հետ համատեղ զորավարժությունների շրջանակներում, «տարածաշրջանում կայունությունն ամրապնդելու նպատակով»։